09:09 19 մարտի, 2017MLS-ի կանոնավոր առաջնության երրորդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» տանը 1:2 հաշվով պարտվել է «Լոս Անջելես Գելաքսիին»:
Խաղի հաշիվը 18-րդ րոպեին գլխի հարվածով բացել է «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն առաջին գոլն է խփել այս մրցաշրջանում: Առաջին խաղակեսի վերջնամասում դաշտի տերերը ստացել են կարմիր քարտ, իսկ ընդմիջումից հետո բաց են թողել 2 գոլ: Մովսիսյանը փոխարինվել է 66-րդ րոպեին, երբ հաշիվը 1:0 էր:
«Չիկագո Ֆայրը» հյուրընկալվելիս 0:4 հաշվով պարտվել է «Ատլանտա Յունայթեդին»: «Չիկագո Ֆայրի» հարձակվող Դավիթ Արշակյանը հայտավորված չի եղել հանդիպմանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.