Սարգիս Ադամյանը 2 գոլ է խփել «Հոֆենհայմ-2»-ի դեմ խաղում

13:33   18 մարտի, 2017

Ֆուտբոլի Գերմանիայի ռեգիոնալ լիգայի (չորրորդ դիվիզիոն) հերթական տուրում «Շտայնբախը» տանը 3:1 հաղթել է «Հոֆենհայմ-2»-ին, հայտնում է ակումբի կայքը:

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանը, որն աչքի է ընկել 32-րդ եւ 89-րդ րոպեներին: 23-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրել է 16-ի:

«Շտայնբախը» 53 միավորով երրորդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։