Նիկշա Բավցեւիչ․ Եթե չտեսնեի Հայաստանի հավաքականի ներուժը, չէի աշխատի այստեղ

20:10   17 մարտի, 2017

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ հարցազրույցում խոսել է իր նշանակման մասին։

Պարոն Բավցեւիչ ինչու՞ ընտրեցիք հենց Հայաստանի հավաքականը, որպես մարզիչ աշխատելու համար

Իմ գործակալ Սեւակ Կեուչյանը ազգությամբ հայ է, եւ նա ինձ պատմեց հավաքականի եւ այն հնարավորության մասին, որ կարող եմ դառնալ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: Դա հնչեց, որպես հետաքրքիր ծրագիր, մանավանդ երբ հետո արդեն խոսեցի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մյուս անդամների հետ:

Ծանոթ ե՞ք հավաքականի խաղացողներին, ու՞մ եք հասցրել արդեն ուսումնասիրել։

Ծանոթ եմ Հայաստանի հավաքականի անդամ Բրայանթ Դանսթոնի հետ, ով այս պահին հանդես է գալիս Եվրոպական բարձր մակարդակի վրա: Ինչ վերաբերում է մյուս խաղացողներին, ես ձեռք եմ բերել առաջին այն բոլոր ինֆորմացիան, որ պետք է իմանա յուրաքանչյուր մարզիչ:

Ի՞նչը կարող եք դուք փոխել հավաքականում, որպես մարզիչ ո՞րն է ձեր հաղթաթուղթը։

Նախ ուզում եմ տեսնել, թե որքան դրական բան կարող ենք պահել անցյալ տարվա հավաքականի գործողություններից: Միայն դրանից հետո կարող ենք տեսնել, թե ինչ փոփոխություններ են պետք կատարել: Շատ կարեւոր է, որ մենք ստեղծում ենք մեծ հպարտություն եւ հուզմունք Հայաստանի համար, որը ես հուսով եմ կբերի մեծ աջակցություն հայ երկրպագուների կողմից: Մեր հաղթաթուղթը պետք է լինի մեր միասնականությունը:

Հետեւել եք Հայաստանի հավաքականի խաղերին փոքր երկրների Եվրոպայի առաջնության ընթացքում, ինչպիսի՞ն էին տպավորությունները։

Անկեղծ ասած, այդ ժամանակ ես դեռ չգիտեի, եւ չէի էլ մտածում, որ հնավոր է լինեմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, այնպես, որ չեմ դիտել բոլոր խաղերը, բայց հետեւել եմ արդյունքներին:

Ինչպիսի՞ ներուժ ունի Հայաստանի հավաքականը։

Եթե ես չտեսնեի այդ ներուժը թիմում, ես չէի աշխատի այնտեղ որպես մարզիչ: Ես գտնում եմ, որ այն ժամանակները, երբ Հայաստանը խաղում էր փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում արդեն անցել է, եւ մենք գիտենք, որ ունենք Եվրոպական լիգաների բարձր մակարդակի եւ այլ մեծ հնարավորություն ունեցող խաղացողներ, ովքեր կարող են նպաստել լավ արդյունքին:

Աշխարի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը բավական մարդ խմբում է հայտնվել, մրցակիցներն են Բոսնիան, Սլովակիան եւ Շվեդիան: Ի՞նչ կարող եք ասել այդ կապակցությամբ։

Այո, ես ծանոթ եմ բոլոր հավաքականներին: Կարծում եմ, որ Բոսնիան հանդիսանում է մեր խմբի ֆավորիտը, քանի որ նրանք ունեն երկու բարձրակարգ խաղացող (Յուսուֆ Նուրկիչ, Միրզա Տելետովիչ), ովքեր հանդես են գալիս ամերիկյան NBA-ում, նրանց մյուս խաղացողները հանդես են գալիս Եվրոպական բարձր մակարդակի ակումբներում: Շվեդիան եւ Սլովակիան նույնպես ունեն շատ լավ հավաքականներ, բայց մենք նրանց հետ կխաղանք առանց կաշկանդվելու:
Մեզ համար շատ դժվար է լինելու, քանի, որ մյուս բոլոր հավաքականները, ունեն մեծ փորձ այս առաջնություններում հանդես գալու, սակայն դա չի նշանակում, որ դա անհնար է, եւ մենք չենք պայքարելու: Հուսով եմ, որ մեր բոլոր բասկետբոլիստները պատրաստ են ցույց տալ, որ նրանք բարձր մակարդակի վրա են:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։