Անչելոտի․ «Ռեալի» հետ խաղը առանձնահատուկ կլինի ինձ համար

16:33   17 մարտի, 2017

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում Գերմանիայի չեմպիոնին բաժին էր հասել մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը»։

«Ռեալի» հետ խաղը առանձնահատուկ կլինի ինձ համար։ Անհամբերությամբ եմ սպասում դիմակայությանը։ Իհարկե, ես լավ գիտեմ «Ռեալին» ու նրանց մարզիչին։

Մենք վստահ ենք մեր ուժերին եւ ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում։ Ոչ մի թիմի դեմ խաղալն էլ հեշտ չէ։ «Ռեալն» անհավանական թիմ է, որն ունի հրաշալի մարզիչ ու խաղացողներ, սակայն մենք ի զորու ենք հաղթել նրանց»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է «Բավարիայի» կայքը։

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետն Արքայական ակումբը գլխավորել է 2013-2015-ը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը եղել է Անչելոտիի օգնականը մադրիդյան ակումբում։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Լեսթեր» (Անգլիա)

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)  

«Բավարիա» (Գերմանիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)

«Յուվենտուս» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։