Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուները

14:37   17 մարտի, 2017

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:

Հավակնորդների թվում է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան, որը հաղթական գոլ էր խփել ռուսական «Ռոստովի» դեմ խաղում: Մատայի մրցակիցները կլինեն Կասպեր Դոլբերգը («Այաքս»),  Ռիկարդո Կուարեժման («Բեշիկթաշ») ու Դանիելե Դե Ռոսին («Ռոմա»):

Քվեարկությունն անցկացվում է ՈւԵՖԱ-ի կայքում:   

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել «Մանչեսթեր Յունայթեդը», Վիգոյի «Սելտան», Ստամբուլի «Բեշիկթաշը», բելգիական «Գենկը» եւ «Անդերլեխտը», Գելզենկիրխենի «Շալկեն», Ամստերդամի «Այաքսը» ու ֆրանսիական «Լիոնը», որը պայքարից դուրս թողեց իտալական «Ռոմային»: Վիճակահանությունը կկայանա մարտի 17-ին՝ Երեւանի ժամանակով 16:00-ին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։