09:11 17 մարտի, 2017Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 17-ին շվեյցարական Նյոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 15:00-ին:
Քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», Թուրինի «Յուվենտուսը», Անգլիայի չեմպիոն «Լեսթերը», Մադրիդի «Աթլետիկոն» ու Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոն»: Այս փուլում բոլոր թիմերը կարող են հանդիպել իրար:
Երեւանի ժամանակով 16:00-ին կանցկացվի նաեւ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը: Այստեղ պայքարը շարունակում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», Վիգոյի «Սելտան», Ստամբուլի «Բեշիկթաշը», բելգիական «Գենկը» եւ «Անդերլեխտը», Գելզենկիրխենի «Շալկեն», Ամստերդամի «Այաքսը» ու ֆրանսիական «Լիոնը», որը պայքարից դուրս թողեց իտալական «Ռոմային»:
Եվրոպայի լիգայի գործող գավաթակիրն է իսպանական «Սեւիլիան», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ հասավ մինչեւ 1/8 եզրափակիչ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.