Եվրոպայի լիգա. «Կրասնոդարը» լքեց պայքարը, «Բեշիկթաշը» քառորդ եզրափակիչում է

23:51   16 մարտի, 2017

Վիգոյի «Սելտան», Ստամբուլի «Բեշիկթաշն» ու բելգիական «Գենկը» նվաճեցին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր:

1/8 եզրափակիչում «Սելտան» 2 խաղերի արդյունքում ուժեղ գտնվեց ռուսական «Կրասնոդարից», «Բեշիկթաշը» դուրս թողեց հունական «Օլիմպիակոսին», իսկ «Գենկը» բելգիական դիմակայությունում հաղթեց «Գենտին»:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ, որը կկայանա մարտի 17-ին:

Հիշեցնենք, որ «Բեշիկթաշը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին չի հայտավորել Եվրոպայի լիգային:

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Սելտա» (Իսպանիա)՝ 0:2 (առաջին խաղ՝ 1:2)

Հուգո Մալո, 52, Յագո Ասպաս, 80

Հեռացում՝ Շառլ Կաբորե, 86 («Կրասնոդար»)

«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 4:1 (առաջին խաղ՝ 1:1)

Վենսան Աբուբաքար, 10, Ռայան Բաբել, 22, 75, Չենկ Տոսուն, 84 – Տարիկ Էլյունուսի, 31

Հեռացում՝ Վենսան Աբուբաքար, 40 («Բեշիկթաշ»)

«Գենկ» (Բելգիա) - «Գենտ» (Բելգիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 5:2)

Տիմոտի Կաստանե, 20 - Լուիս Վեստրատե, 84



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։