Չեմպիոնների լիգա. Շաբաթվա անհաջողակների խորհրդանշական հավաքականը

20:44   16 մարտի, 2017

Goal.com-ը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի՝ այս շաբաթ անցկացված 1/8 եզրափակչի պատասխան խաղերում վատ խաղ ցուցադրած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը:

Դարպասապահ. Կեւին Տրապ (ՊՍԺ):

Պաշտպաններ. Հեկտոր Բելերին («Արսենալ»), Տիագո Սիլվա (ՊՍԺ), Լորան Կոսյելնի («Արսենալ»), Լայվեն Կյուրզավա (ՊՍԺ):

Կիսապաշտպաններ. Ստիվեն Նզոնզի («Սեւիլիա»), Ադրիեն Ռաբիո (ՊՍԺ), Ալեքսիս Սանչես («Արսենալ»), Սամիր Նասրի («Սեւիլիա»), Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»):

Հարձակվող. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»):

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», Թուրինի «Յուվենտուսը», Անգլիայի չեմպիոն «Լեսթերը», Մադրիդի «Աթլետիկոն» ու Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոն»: Քառորդ եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ, որը կկայանա մարտի 17-ին: Այս փուլում բոլոր թիմերը կարող են հանդիպել իրար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։