«Մոնակո» - «Մանչեսթեր Սիթի» եւ «Աթլետիկո» - «Բայեր» խաղերի լավագույն ֆուտբոլիստները

12:14   16 մարտի, 2017

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերի վերջին խաղային օրվա լավագույն ֆուտբոլիստներին:

«Մոնակո» - «Մանչեսթեր Սիթի» (3:1) հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ֆրանսիացի հարձակվող Կլիան Մբապեն, որը խփել էր դաշտի տերերի երկրորդ գոլը:

«Աթլետիկո» - «Բայեր» (0:0) խաղի լավագույն ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի սլովենացի դարպասապահ Յան Օբլակն է, որն անառիկ էր պահել սեփական դարպասը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոն» ու Մադրիդի «Աթլետիկոն» դարձել էին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վերջին 2 մասնակիցները: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ, որը կկայանա մարտի 17-ին: 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել էին նաեւ մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», Թուրինի «Յուվենտուսը» եւ Անգլիայի չեմպիոն «Լեսթերը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։