Հենրիխ Մխիթարյանը՝ Օբամեյանգի իդեալական թիմում (ֆոտո)

17:03   15 մարտի, 2017

Դորտմունդ «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ներկայացրել է իր իդեալական թիմը, որում տեղ է գտել նաեւ նրա նախկին ակումբակից, «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջին տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստներ Լիոնել Մեսին ու Կրիշտիանու Ռոնալդուն բացակայում են, փոխանցում է Bild-ը:

Թիմն ունի հետեւյալ տեսքը՝ Մանուել Նոյեր («Բավարիա»), Սոկրատիս Պապաստատոպուլոս («Բորուսիա»), Ռաֆայել Վարան («Ռեալ»), Կուրտ Զումա («Չելսի»), Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Մարկո Ռոյս («Բորուսիա»), Դիմիտրի Պայետ («Մարսել»), Էդեն Ազար («Չելսի»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա»):

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը գաբոնցի հարձակվողի հետ 2013-2016-ը խաղացել է «Բորուսիայում»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.