15:07 16 հուլիսի, 2012Գերմանացի բռնցքամարտիկ Մանուել Չառը չի ժամանել հուլիսի 16-ին Մոսկվայում նախատեսված Վիտալի Կլիչկոյի հետ համատեղ ասուլիսին։ Չառը սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կփորձի խլել Կլիկչկոյից WBC չեմպիոնի գոտին։ Չառի բացակայությունը մեկնաբանել է նրա մարզիչ Միխայել Տիմը։
«Չառն արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի ժամանի Մոսկվա, սակայն չստացվեց։ Ես նրա հետ եմ գրեթե 24 ժամ, գերազանց ճանաչում եմ նրան։ Մանուելը երիտասարդ է եւ հաղթանակների ծարավ է։ Նա քիչ փորձ ունի, սակայն վստահ եմ, որ սեպտեմբերի 8-ին նա ցույց կտա, որ վտանգավոր է եւ քմծիծաղներն արդեն տեղին չեն լինի»,- ասել է Միխայել Տիմը։
Վիտալի Կլիչկոն հուլիսի 16-ին մենամարտի պայմանագիրը ստորագրել է Չառի ներկայացուցիչի հետ։ Կլիչկոն 17-րդ անգամ կպաշտպանի տիտղոսը։ Ամենայն հավանականությամբ 40-ամյա Կլիչկոյի համար այդ մենամարտը կլինի վերջինը կարիերայում։ Այնուհետեւ նա մտադիր է զբաղվել միայն քաղաքականությամբ։ Նրա գլխավորած «ՈւԴԱՌ» կուսակցությունը հոկտեմբերին մասնակցելու է Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին, հաղորդում է Gazeta.ru-ն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.