Կասիլյասը կրկնեց Չավիի ռեկորդը

09:41   15 մարտի, 2017

Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը, մասնակցելով Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը, 173-րդ խաղն է անցկացրել եվրագավաթներում, հայտնում է Mister Chip-ը:

Այդ ցուցանիշով 35-ամյա Կասիլյասը կրկնել է եվրագավաթներում ամենաշատ խաղ անցկացրած իսպանացի լեգենդար կիսապաշտպան Չավիի ռեկորդը: Այժմ քաթարյան «Ալ Սադում» հանդես եկող Չավին եվրագավաթներում 173 խաղի մասնակցել է է «Բարսելոնայի» կազմում: Այդ ցուցանիշով երրորդ տեղում է իտալական «Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին՝ 168 խաղ:

Հիշեցնենք, որ «Պորտուն» պատասխան խաղում նվազագույն հաշվով պարտվել էր «Յուվենտուսին» եւ լքել պայքարը: Պորտուգալիայում կայացած խաղում եւս հաղթել էր Իտալիայի չեմպիոնը (2:0):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։