10:41 14 մարտի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Լոնդոնի «Չելսիի» միջեւ Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի խաղին ներկա են եղել ֆուտբոլային աշխարհում հայտնի մի շարք անձիք, հայտնում է Daily Mail-ը:
Լոնդոնում կայացած հանդիպմանը ստադիոնի տրիբունաներից հետեւել են «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, Անգլիայի հավաքականը գլխավորող Գարեթ Սաութգեյթը, անգլիացի լեգենդար կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը, իտալացի հայտնի մասնագետ Ֆաբիո Կապելոն ու հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը:
Հիշեցնենք, որ Անգլիայի գործող գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր նվազագույն հաշվով եւ լքել պայքարը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր, սակայն 36-րդ րոպեին փոխարինվել է իր ակումբակից Անդեր Հերերայի հեռացումից հետո:




The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.