Ալեքսանդր Գրիգորյան. Վերջնամասում «ներեցինք» «Սպարտակին»

23:22   13 մարտի, 2017

Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակից» կրած պարտությունը նվազագույն հաշվով:

«Խաղի արդյունքն արդարացի է, քանի եր երկրորդ խաղակեսում զիջեցինք առավելությունը եւ դադարեցինք ստեղծել գոլային պահեր: Անցկացրինք որակյալ առաջին խաղակես, բայց ինչ խոսեմ դրա մասին: Ընդմիջումից հետո «Սպարտակը» ստեղծեց մի քանի գոլային պահեր, որոնցից մեկն օգտագործեց: Վերջնամասում մենք «ներեցինք» «Սպարտակին», երբ Ժիրովը չիրացրեց մահացու պահը: Այսպիսի մրցակիցների դեմ խաղերում պետք է արժեւորել այդպիսի պահերը, սպասել դրանց:

Վերջնամասում զգացինք, որ խաղում ենք առաջատարի հետ, իսկ առաջին խաղակեսում նման զգացողություն չկար: Կարելի է ասել, որ թիմի կարգը վճռորոշ եղավ»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:

Հիշեցնենք, որ 44 միավոր վաստակած «Սպարտակը» 8-ական միավոր գերազանցում է 2-3-րդ տեղերը բաժանող «Զենիթին» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։