Կարեն Խաչանով. Զգացողությունները հրաշալի են, քանի որ առաջին անգամ եմ հանդես գալիս Ինդիան Ուելսում

14:15   11 մարտի, 2017

Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարի առաջին շրջանում իսպանացի Տոմի Ռոբրեդոյի նկատմամբ 6:1, 7:5 հաշվով հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:

«Զգացողությունները հրաշալի են: Առաջին անգամ եմ հանդես գալիս Ինդիան Ուելսում: Շատ եմ լսել այս մրցաշարի մասին եւ շատ ուրախ եմ, որ դուրս եկա երկրորդ շրջան: Առաջին մրցախաղում պետք է միանգամից պատրաստ լինեի հանդիպմանը, պահպանեի կենտրոնացվածությունը ու ցուցադրեի իմ խաղը: Սա մեծ մրցաշար է, սակայն ես նույնիսկ չեմ մտածել այս մասին: Սա իմ առաջին «Մասթերս-1000»-ն է: Աստիճանաբար դուրս եմ գալիս նոր մակարդակ»,- 20-ամյա թենիսիստի խոսքը մեջբերում է ATP World Tour-ը:

Ինդիան Ուելսի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցելու է աշխարհի 12-րդ ռակետ, բելգիացի Դավիդ Գոֆենի հետ: Խաչանովը 52-րդն է ATP-ի վարկանիշային աղյուսակում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։