Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Մատս Հումելսի կատակին

19:28   10 մարտի, 2017

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի պաշտպան Մատս Հումելսը կատակել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» փետրվար ամսվա լավագույն գոլի հեղինակ ճանաչվելու առթիվ:

«Դե լավ: Կարծես դու 8-րդ անգամ ես արժանանում այդ մրցանակին: Արդյոք հավակնորդների թվում ընդգրկվում են այլ խաղացողներ, թե միայն որոշվում է, թե քո որ գոլը պետք է հաղթի»,- թվիթերյան էջում գրել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ավագը:

Հենրիխ Մխիթարյանը եւս պատասխանել է նախկին ակումբակցին. «Սա ֆուտբոլ է եւ լի մրցակցությամբ, Մատս: Սակայն #MickiMagic-ը միշտ օգնում է: Շնորհակալ եմ, ընկերս»,- թվիթերյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը եւ Հումելսը միասին խաղացել են Դորտմունդի «Բորուսիայում»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.