01:11 10 մարտի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է ռուսական «Ռոստովի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ Ռոստովում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ մկանային վնասվածքից վերականգնված եւ 2 խաղ բաց թողած Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 67 րոպե եւ դարձել գոլի հեղինակ: Անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիից հետո Հենրիխ Մխիթարյանը դարձել էր «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ֆուտբոլիստն է, որը եվրագավաթներում գոլ է խփում 3 խաղում անընդմեջ: Ռունին այդ ռեկորդը սահմանել էր 2010-ի մարտին: Եվրոպայի լիգայի նախորդ 2 խաղերում Հայաստանի հավաքականի ավագը գրավել էր ֆրանսիական «Սենթ Էթյենի» եւ ուկրաինական «Զարյայի» դարպասը:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.