Պաշտոնական. Ռակիտիչը «Բարսելոնայում» կմնա մինչեւ 2021 թվականը

10:04   10 մարտի, 2017

«Բարսելոնան» ու խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը պայմանավորվել են գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ, հայտնում է ակումբի կայքը:

28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը, իսկ կլաուզուլան կկազմի 125 միլիոն եվրո: Կողմերը նոր պայմանագիրը կկնքեն մարտի 10-ին:

Ռակիտիչի նախորդ պայմանագրի ժամկետը լրանում էր 2019-ի ամռանը:

Խորվաթ կիսապաշտպանը 2014-ի ամռանն իսպանական «Սեւիլիայից» է տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում անցկացրել է 145 պաշտոնական խաղ եւ խփել 23 գոլ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.