Վենգերը որոշել է հեռանալ «Արսենալից»

18:04   7 մարտի, 2017

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անգլիական ակումբի ֆուտբոլիստներին հայտնել է, որ այս մրցաշրջանի վերջում հեռանալու է, տեղեկացնում է independent.co.uk-ը:

Ֆրանսիացի մասնագետի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: Վերջերս նա գայթակղիչ առաջարկ էր մերժել Չինաստանից:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիայից» 1:5 հաշվով կրած պարտությունից հետո Վենգերը հայտարարել էր, որ մարզելու է նաեւ հաջորդ մրցաշրջանում, կլինի դա «Արսենալում» կամ այլ ակումբում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.