Դեւիդ Հեյը պարտվել է տեխնիկական նոկաուտով

13:11   5 մարտի, 2017

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Դեւիդ Հեյը (28-2) կարիերայի հերթական մենամարտում պարտվել է տեխնիկական նոկաուտով: 36-ամյա անգլիացու մրցակիցն է եղել ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Տոնի Բելյուն (29-2-1), որը հաղթել է 11-րդ ռաունդում: 34-ամյա Բելյուն նոկդաունի է ենթարկել Հեյին, որը հայտնվել է ռինգից դուրս: Անգլիացին դժվարությամբ ոտքի է կանգնել եւ փորձել շարունակել մենամարտը, սակայն նրա թիմը սպիտակ սրբիչ է նետել ռինգ՝ դադարեցնելով մարտը:

Մենամարտից առաջ Դեւիդ Հեյը համարվում էր ֆավորիտ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։