19:31 3 մարտի, 2017Ամռանը Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» կունենա նոր գլխավոր մարզիչ: Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում Խիխոնի «Սպորտինգին» 6:1 հաշվով հաղթելուց հետո կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա պաշտոնից:
Espnfc.com-ը ներկայացրել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուների հնգյակը.
Խուան Կարլոս Ունսուե (Լուիս Էնրիկեի օգնականը «Բարսելոնայում»), Խորխե Սամպաոլի («Սեւիլիա»), Էուսեբիո Սակրիստան («Ռեալ Սոսյեդադ»), Էռնեստո Վալվերդե («Աթլետիկ»), Ռոնալդ Կուման («Էվերտոն»):
Կատալոնական թիմի նոր գլխավոր մարզիչը հայտնի կդառնա մինչեւ հուլիսի 1-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.