12:39 1 մարտի, 2017ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական Միության կազմից դուրս գալու հետեւանքների մասին: Բանն այն է, որ Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշարի եզրափակիչը տեղի է ունենալու Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում, իսկ որոշ ֆուտբոլիստներ ունեն Մեծ Բրիտանիայի մուտքի վիզա ստանալու խնդիրներ:
«Խնդիր չեմ տեսնում, որ Մեծ Բրիտանիա մուտք գործել թույլ չեն տալիս հանցավոր անձանց: Սակայն պատկերացրեք, որ նրանք Մեսիին ու Նեյմարին թույլ չտան մեկնել Ուելս, քանի որ նրանց վերաբերյալ դատական գործընթացը դեռ չի ավարտվել: Օրենքի համաձայն՝ Մեսին ու Նեյմարը չեն կարող մեկնել Մեծ Բրիտանիա: Սա մեծ խնդիր է, քանի որ բրիտանացի ֆուտբոլիստները կարող են ազատ տեղաշարժվել Եվրոպայում, իսկ մյուսները չեն կարող մեկնել Մեծ Բրիտանիա»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է The New York Times-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Սերժ Օրյեին թույլ չէին տվել մեկնել Լոնդոնի «Արսենալի» դեմ արտագնա խաղին: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» Փարիզում 0:4 հաշվով պարտվել է ՊՍԺ-ին: Վերջին շրջանում Մեսիին ու Նեյմարին մեղադրանք էր ներկայացվել հարկերից խուսափելու համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.