23:17 28 փետրվարի, 2017Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Եկատերինբուրգի «Ուրալը» պայքարից դուրս թողեց «Կրասնոդարին»: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով: «Ուրալը» կարողացավ հաշիվը հավասարեցնել 0:3 հաշվով պարտվելուց հետո: Հետխաղյա 11 մետրանոցներն ավելի արդյունավետ իրացրին «Ուրալի» ֆուտբոլիստները՝ 4:3:
84-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ «Ուրալ» վերադարձած Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը հետխաղյա 11 մետրանոցներից հաջող իրացրեց երկրորդը:
Ռուսաստանի Գավաթ, քառորդ եզրափակիչ
«Ուրալ» - «Կրասնոդար»՝ 3:3 (11մ՝ 4:3)
Վլադիմիր Իլյին, 35, Էրիկ Բիկֆալվի, 52, 65 – Ֆյոդոր Սմոլով, 2, Վիկտոր Կլասոն, 14, 33
Չիրացրած 11 մ՝ Ֆյոդոր Սմոլով, 89
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.