Ալեքսանդր Գրիգորյան. «Անժիին» կթերագնահատեն, իսկ ես մեր թիմում տեսնում եմ մեծ ներուժ

21:10   28 փետրվարի, 2017

Ձմռանը Մախաչկալայի «Անժին» գլխավորած Ալեքսանդր Գրիգորյանը պատմել է մրցաշրջանի երկրորդ հատվածից իր ակնկալիքների մասին:

«Այժմ մենք ունենք շատ լավ մեկնարկային դիրքեր: Շատերը մեզ համարում են հետնապահ: Շատերն ինձ համարում են անփորձ եւ չհիմնավորված հավակնոտ մարզիչ: Մեր թիմի կազմը գրեթե ամբողջությամբ փոխվել է: Եկել են առաջին դիվիզիոնի խաղացողներ: Այդ ամենը մրցակիցներին կստիպի թերագնահատել մեզ: Իսկ ես մեր թիմում տեսնում եմ մեծ ներուժ: Մենք ունենք մեծ նվաճումների մեծ ցանկություն»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է ftbl.ru-ն:

Մարտի 1-ին «Անժին» Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպում կանցկացնի «Ուֆայի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։