«Լեսթերի» երկրպագուների շնորհակալությունը Ռանյերին (ֆոտոշարք)

14:10   28 փետրվարի, 2017

Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» երկրպագուները «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղում շնորհակալություն են հայտնել վերջերս թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Կլաուդիո Ռանյերին:

Լեսթերում կայացած խաղում երկրպագուները ստադիոն են գնացել իտալացի մասնագետի դիմակներով ու նրան շնորհակալություն հայտնող բազմաթիվ պաստառներով:

Հիշեցնենք, որ «Լեսթերն» առաջին խաղն անցկացրեց Կլաուդիո Ռանյերի հեռացումից հետո եւ հաղթեց 3:1 հաշվով: Ռանյերին հեռացվել էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իսպանական «Սեւիլիայից» 1։2 հաշվով պարտությունից հետո: Նա 2015-ի ամռանն էր գլխավորել «Լեսթերը», որը նախորդ մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն: Պրեմյեր լիգայում լեսթերցիները 24 միավորով 15-րդ տեղում են:

Ֆոտո՝ Daily Mail



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։