«Արսենալի» ակադեմիայի ղեկավարը գլխավորեց «Վոլֆսբուրգը»

11:48   28 փետրվարի, 2017

Հոլանդացի մասնագետ Անդրիես Յոկերը նշանակվել է գերմանական «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի կայքը:

54-ամյա Յոկերը կփոխարինի Վալերյեն Իսմայելին, որն այս մրցաշրջանի ընթացքում էր գլխավորել գերմանական ակումբը: 2012-2014-ը Անդրիես Յոկերը «Վոլֆսբուրգում» աշխատել է որպես գլխավոր մարզիչի օգնական, իսկ դրանից հետո գլխավորում էր Լոնդոնի «Արսենալի» ակադեմիան: Նա աշխատել է նաեւ «Այաքսի», «Բարսելոնայի» եւ «Բավարիայի» համակարգում: «Վոլֆսբուրգում» Յոկերի օգնականը կլինի «Արսենալի» եւ Շվեդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆրեդրիկ Յունգբերգը:

Բունդեսլիգայի 22-րդ տուրից հետո «Վոլֆսբուրգը» 22 միավորով 14-րդ տեղում է: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։