Գուս Հիդինկը կգլխավորի «Լեսթեր Սիթին»

22:49   27 փետրվարի, 2017

Հոլանդացի մարզիչ Գուս Հիդինկը համաձայնել է օգնել Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիին» եւ ընդունել է ակումբի ղեկավարության առաջարկը մինչեւ մրցաշրջանի ավարտը գլխավորել թիմը, որի մարզիչի պաշտոնը թափուր է իտալացի Կլաուդիո Ռանյերիի հեռացումից հետո:

Գուս Հիդինկն արդեն մտադիր էր ավարտել մարզչական կարիերան, սակայն նրան հետաքրքրել է Անգլիայի Պրեմյեր լիգայում աշխատելու հերթական հնարավորությունը, հաղորդում է thetimes.co.uk-ը:

70-ամյա Հիդինկը կարիերայի ընթացքում գլխավորել է հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը», Մադրիդի «Ռեալը», «Վալենսիան», «Բետիսը», «Չելսին», Հոլանդիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի, Ռուսաստանի, Թուրքիայի հավաքականները:

2015 թվականին Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո «Չելսիի» մարզիչի պարտականությունները կատարեց Հիդինկը:

Անգլիայի ընթացիկ առաջնության 26 տուրից հետո «Լեսթերը» 21 միավորով 18-րդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։