20:04 27 փետրվարի, 2017Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը պարտությամբ ավարտեց Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված ՖԻԴԵ Գրան պրի առաջին մրցաշարը: Վերջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով պարտվեց չինացի Դին Լիժենին: Նախորդ 8 տուրերում Արոնյանը խաղացել էր ոչ ոքի եւ 4 միավորով գրավեց 13-րդ տեղը:
1-3-րդ տեղերը բաժանեցին 5.5-ական միավոր վաստակած Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Շաքրիյար Մամեդյարովն ու Ալեքսանդր Գրիշչուկը:
ՖԻԴԵ Գրան պրի, 9-րդ տուր
Դին Լիժեն (Չինաստան, 2760) - Արոնյան (Հայաստան, 2785)՝ 1:0
Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Գրիշչուկ (Ռուսաստան, 2742)՝ 0.5:0.5
Նակամուրա (ԱՄՆ, 2785) - Ադամս (Անգլիա, 2751)՝ 0.5:0.5
Յակովենկո (Ռուսաստան, 2709) - Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749)՝ 0.5:0.5
Մամեդյարով (Ադրբեջան, 2766) - Հոու Իֆան (Չինաստան, 2651)՝ 1:0
Ռապորտ (Հունգարիա, 2692) - Լի Չաո (Չինաստան, 2720)՝ 0.5:0.5
Վալյեխո (Իսպանիա, 2709) - Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711)՝ 0.5:0.5
Էլյանով (Ուկրաինա, 2759) - Սալեմ (ԱՄԷ, 2656)՝ 1:0
Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691) - Համեր (Նորվեգիա, 2628)՝ 0.5:0.5
Վերջնական մրցաշարային դրությունը. Վաշյե-Լագրավ, Մամեդյարով, Գրիշչուկ՝ 5.5-ական միավոր, Նակամուրա, Դին Լիժեն, Ադամս, Նեպոմնյաշչի, Յակովենկո՝ 5-ական, Էլյանով, Լի Չաո, Վալյեխո, Ռապորտ՝ 4.5-ական, Արոնյան, Հոու Իֆան՝ 4-ական, Տոմաշեւսկի, Սալեմ, Համեր՝ 3.5-ական, Ռյազանցեւ՝ 3:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.