Սերգեյ Թումասյանը՝ գոլի հեղինակ եւ Էստոնիայի Սուպերգավաթի խաղի լավագույն ֆուտբոլիստ

18:10   27 փետրվարի, 2017

Ֆուտբոլի Էստոնիայի Սուպերգավաթի խաղում «Ինֆոնետը» 5:0 հաշվով պարտության է մատնել «Ֆլորային» եւ նվաճել տիտղոսը:

Հաղթող թիմի կազմում 66 րոպե խաղացել է 27-ամյա Սերգեյ Թումասյանը, որը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Հայ ֆուտբոլիստը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

2016թ. նոյեմբերին Թումասյանը «Ինֆոնետի» հետ դարձել էր նաեւ Էստոնիայի չեմպիոն:

Մինչեւ Էստոնիա տեղափոխվելը Սերգեյ Թումասյանը հանդես է եկել Ֆինլանդիայում, Ռուսաստանում եւ Կապանի «Գանձասարում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։