Արմեն Մկրտչյան. Թուրքիայի մրցաշարին կմասնակցենք ամբողջական կազմով

15:11   27 փետրվարի, 2017

Հետաքրքիր մարզումային օրեր ենք անցկացնում, պատրաստվում ենք Թուրքիայի մրցաշարին եւ Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը:

Օլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանն այս օրերին առաջին մարզումներն է անցկացնում որպես հավաքականի գլխավոր մարզիչ: Ազատ ոճային ըմբիշները փետրվարի 24-ից մինչեւ մարտի 8-ը հավաք են անցնում Ծաղկաձորում:

«Շատ լավ են անցնում մեր ծաղկաձորյան մարզումները: Փորձում ենք արդյունավետ աշխատանք կատարել: Պատրաստվում ենք Թուրքիայի մրցաշարին: Մասնակցելու ենք ամբողջական կազմով: Թուրքիայում հանդես կգան՝ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վարուժան Կոջոյանը (74 կգ), Վահիկ Թամրազյանը (86 կգ), Շամիր Աթյանը (97 կգ), Անդրանիկ Գալստյանը (125 կգ): Ընտրել ենք Հայաստանի չեմպիոններին եւ երկրորդ ու երրորդ մրցանակակիրներին»,- ասաց Արմեն Մկրտչյանը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.