22:24 26 փետրվարի, 2017«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիական լիգայի գավաթը՝ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում 3:2 հաշվով պարտության մատնելով «Սաութհեմփթոնին»:
19-րդ րոպեին հաշիվը բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը գերազանց իրացրեց տուգանային հարվածը: Անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կրկնապատկեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի առավելությունը: Սակայն «Սաութհեմփթոնը» կարողացավ հավասարեցնել հաշիվը: Դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Մանոլո Գաբյադիդին, որը կարող էր նաեւ հեթ-տրիկի հեղինակ լինել, եթե մրցավարները նրա դիպուկ հարվածից հետո սխալմամբ չտեսնեին խաղից դուրս վիճակ եւ գրանցեին գոլը 11-րդ րոպեին:
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ կորզեց վերջին րոպեներին Զլատան Իբրահիմովիչի խփած գոլի շնորհիվ: Նա գլխի հարվածով եզրափակեց իսպանացի Անդեր Էրերայի փոխանցումը:
Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով հայտավորված չէր խաղին:
Մոուրինյոյի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց երկրորդ տիտղոսը: 2016թ. օգոստոսին Անգլիայի Սուպերգավաթի խաղում գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով պարտության էր մատնել չեմպիոն «Լեսթեր Սիթիին»:
Անգլիական լիգայի գավաթի խաղարկություն, եզրափակիչ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»՝ 3:2
Զլատան Իբրահիմովիչ, 19, 87, Ջեսի Լինգարդ, 38 – Մանոլո Գաբյադինի, 45+1, 48
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.