09:11 27 փետրվարի, 2017Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում անցկացվող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում փետրվարի 27-ին կանցկացվեն վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները:
Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա չինացի Դին Լիժենի հետ: Հայկական շախմատի առաջատարը մրցաշարի բոլոր պարտիաներն ավարտել է ոչ ոքի եւ 4 միավորով բաժանում է 8-13-րդ տեղերը: 4 միավոր ունի նաեւ Դին Լիրենը: Արոնյանը մեկական միավոր զիջում է առաջատարներ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին:
Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով, 9 տուրով մրցաշարին մասնակցում է 18 շախմատիստ՝ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796), Արոնյան (Հայաստան, 2785), Նակամուրա (ԱՄՆ, 2785), Մամեդյարով (Ադրբեջան, 2766), Դին Լիժեն (Չինաստան, 2760), Էլյանով (Ուկրաինա, 2759), Ադամս (Անգլիա, 2751), Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749), Գրիշչուկ (Ռուսաստան, 2742), Լի Չաո (Չինաստան, 2720), Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711), Յակովենկո (Ռուսաստան, 2709), Վալյեխո (Իսպանիա, 2709), Ռապորտ (Հունգարիա, 2692), Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691), Սալեմ (ԱՄԷ, 2656), Հոու Իֆան (Չինաստան, 2651), Համեր (Նորվեգիա, 2628):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.