Հարի Քեյնի հեթ-տրիկն ու «Տոտենհեմի» հաղթանակը՝ 4:0

19:25   26 փետրվարի, 2017

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց «Սթոք Սիթիին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով՝ արդյունքն ապահովելով արդեն առաջին խաղակեսում: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Անգլիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Հարի Քեյնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Անգլիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Դելե Ալին, որն արդյունավետ օգտագործեց Հարի Քեյնի փոխանցումը:

«Տոտենհեմը» 53 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 10 միավոր է զիջում առաջատար Լոնդոնի «Չելսիին»:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Տոտենհեմ» - «Սթոք Սիթի»՝ 4:0

Հարի Քեյն, 14, 32, 37, Դելե Ալի, 45+1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։