Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկնել է Լոնդոն (ֆոտո)

23:38   25 փետրվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ժամանել են Լոնդոն, որտեղ փետրվարի 26-ին Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Սաութհեմփթոնի» հետ:

Մանչեսթերյան ակումբի կազմում Անգլիայի մայրաքաղաք է մեկնել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը, ըստ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի, վնասվածքի պատճառով չի մասնակցելու խաղին:

Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում եւ տեղադրել լուսանկար. «Հետաքրքիր փորձություն վաղը: Առաջ, Մանչեսթեր Յունայթեդ»,- գրել է 28-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածք էր ստացել էր ֆրանսիական «Սենթ Էթյենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում եւ փոխարինվել առաջին խաղակեսում:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն» խաղը կկայանա «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։