Լրագրողները մասնակցել են շախմատային մրցաշարի

23:25   25 փետրվարի, 2017

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը փետրվարի 25-ին անցկացվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ շախմատի երրորդ մրցաշարը:

Երրորդ անգամ մրցաշարի հաղթող է ճանաչվել «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող Վադիմ Մկրտչյանը, երկրորդ տեղը գրավել է Նարեկ Վարազդատյանը (Haymedia), իսկ երրորդ մրցանակակիր է դարձել մրցաշարի ամենատարեց մասնակիցը՝ «Ասպետ» թերթի խմբագիր 70-ամյա Արթուր Բունիաթյանը:

Մրցաշարին մասնակցում էին 19 լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

1-3 տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգեւատրվեցին գավաթներով եւ գումարային պարգեւներով հովանավորի կողմից, իսկ չորրորդ տեղ գրաված մասնակիցը ստացավ հուշանվեր: Մրցանակները հանձնեցին շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան, հովանավորն է Երեւանի քաղաքապետարանը, աջակցում էին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը եւ «Սիլ Մաազա» ընկերությունը:

Մրցաշարը մեկ օրվա ընթացքում անցկացվեց 7 խաղափուլով՝ արագ շախմատի կանոններով: Յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին հատկացվել էր 10-ական րոպե, յուրաքանչյուր քայլի համար՝ 5 վայրկյան հավելումով: Մրցաշարի գլխավոր մրցավարն էր միջազգային մրցավար Նունե Վարդանյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։