ՖԻԴԵ Գրան պրի. Լեւոն Արոնյանը դարձյալ կես միավոր վաստակեց

23:05   24 փետրվարի, 2017

Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ՖԻԴԵ Գրան պրի մրցաշարի 6-րդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: 48-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Հայ գրոսմայստերն այս մրցաշարում մինչեւ այժմ անցկացրած բոլոր պարտիաներն ավարտել է ոչ ոքի:

Լեւոն Արոնյանըն 3 միավորով բաժանում է 8-12-րդ տեղերը՝ առաջատարներ Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ Շաքրիյար Մամեդյարովին զիջելով 1-ական միավոր:

Փետրվարի 25-ին կայանալիք 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ:

Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր:

ՖԻԴԵ Գրան պրի, 6-րդ տուր

Արոնյան (Հայաստան, 2785) - Վալյեխո (Իսպանիա, 2709)՝ 0.5:0.5

Ադամս (Անգլիա, 2751) - Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 0.5:0.5

Յակովենկո (Ռուսաստան, 2709) - Մամեդյարով (Ադրբեջան, 2766)՝ 0.5:0.5

Նակամուրա (ԱՄՆ, 2785) - Գրիշչուկ (Ռուսաստան, 2742)՝ 0.5:0.5

Հոու Իֆան (Չինաստան, 2651) - Դին Լիժեն (Չինաստան, 2760)՝ 0.5:0.5

Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749) - Լի Չաո (Չինաստան, 2720)՝ 1:0

Ռապորտ (Հունգարիա, 2692) - Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691)՝ 1:0

Էլյանով (Ուկրաինա, 2759) - Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711)՝ 0.5:0.5

Համեր (Նորվեգիա, 2628) - Սալեմ (ԱՄԷ, 2656)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Վաշյե-Լագրավ, Մամեդյարով՝ 4-ական միավոր, Նակամուրա, Ադամս, Նեպոմնյաշչի, Գրիշչուկ, Յակովենկո՝ 3.5-ական, Արոնյան, Դին Լիժեն, Վալյեխո, Ռապորտ, Հոու Իֆան՝ 3-ական, Էլյանով, Լի Չաո, Համեր՝ 2.5-ական, Տոմաշեւսկի, Ռյազանցեւ, Սալեմ՝ 2-ական միավոր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։