14:50 24 փետրվարի, 2017Ֆրանսիական «Նիցայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան «սպառնացել» է կտրել ֆուտբոլիստի լեզնուն, եթե նա շարունակի անպատվել մրցավարներին: «Լորյենի» դեմ Ֆրանսիայի առաջնության նախորդ տուրի խաղում Բալոտելին կարմիր քարտ էր ստացել մրցավարին անպատվելու համար եւ որակազրկվել է 2 խաղով:
«Ես լուծում ունեմ այդ իրավիճակում: Ես կկտրեմ Բալոտելիի լեզուն, եւ նա այլեւս չի ունենա ոչ մի արդարացում»,- իտալացի գործակալի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.