02:02 24 փետրվարի, 2017Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում փետրվարի 23-ին անցկացվեցին 1/16 եզրափակիչի պատասխան խաղերի երկրորդ խաղային օրվա հանդիպումները եւ հայտնի դարձան հաջորդ փուլի բոլոր մասնակիցները:
Օրվա գլխավոր սենսացիան մատուցեց բելգիական «Գենտը», որը 2:2 հաշվով ավարտեց Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ արտագնա խաղը եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Բելգիայում կայացած առաջին խաղում անգլիական ակումբը պարտվել էր նվազագույն հաշվով:
Իտալական «Ֆիորենտինան» տանը 2:4 հաշվով պարտվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային», որը կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Ֆրանսիական «Լիոնը» 7:1 հաշվով հաղթեց հոլանդական «ԱԶ Ալկմարին», որին շանս չէր տվել նաեւ առաջին խաղում (4:1):
1/8 եզրափակիչ անցան նաեւ ռուսական «Ռոստովը», դանիական «Կոպենհագենը», բելգիական «Անդերլեխտը» եւ «Գենկը», իսպանական «Սելտան», իտալական «Ռոման», Ամստերդամի «Այաքսը», կիպրոսյան ԱՊՕԵԼ-ը, թուրքական «Բեշիկթաշը» եւ հունական «Օլիմպիակոսը»:
Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», ռուսական «Կրասնոդարն» ու գերմանական «Շալկեն» 1/8 եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նախօրեին:
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա փետրվարի 24-ին:
Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղեր
«Տոտենհեմ» (Անգլիա) - «Գենտ» (Բելգիա)՝ 2:2 (առաջին խաղ՝ 0:1)
Կրիստիան Էրիկսեն, 10 Վիկտոր Վանյամա, 61 – Հարի Քեյն, 20 (ինքնագոլ), Ժերեմի Պերբե, 82
Հեռացում՝ Դելե Ալի, 40 («Տոտենհեմ»)
«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)՝ 2:4 (առաջին խաղ՝ 1:0)
Նիկոլա Կալինիչ, 16, Բորխա Վալերո, 29 – Լարս Շտինդլ, 44 (11մ), 47, 55, Անդրեաս Կրիստենսեն, 60
«Սպարտա Պրահա» (Չեխիա) - «Ռոստով» (Ռուսաստան)՝ 1:1 (առաջին խաղ՝ 0:4)
Վյաչեսլավ Կարավաեւ, 84 – Դմիտրի Պոլոզ, 13
Հեռացում՝ Կոստա, 67 («Սպարտա»)
«Կոպենհագեն» (Դանիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 0:0 (առաջին խաղ՝ 2:1)
«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Սելտա» (Իսպանիա)՝ 0:2 (առաջին խաղ՝ 1:0)
Յագո Ասպաս, 90 (11մ), Գուստավո Կաբրալ, 108
«Լիոն» (Ֆրանսիա) - «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)՝ 7:1 (առաջին խաղ՝ 4:1)
Նաբիլ Ֆեկիր, 5, 27, 78, Մաքս Կորնե, 17, Սերջի Դարդեր, 34, Հուսամ Աուար, 87, Մուխտար Դիախաբի, 90 – Լեւի Գարսիա, 26
«Գենկ» (Բելգիա) - «Աստրա» (Ռումինիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 2:2)
Ալեխանդրո Պոզուլեո, 67
«Ռոմա» (Իտալիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 0:1 (առաջին խաղ՝ 4:0)
Սանթոս Բորե, 16
Հեռացում՝ Անտոնիո Ռյուդիգեր, 81 («Ռոմա»)
«Զենիթ» (Ռուսաստան) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 3:1 (առաջին խաղ՝ 0:2)
Ժուլիանո, 24, 78, Արտյոմ Ձյուբա, 72 – Իսաակ Թելին, 90
«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Հապոել Բեր Շեւա» (Իսրայել)՝ 2:1 (առաջին խաղ՝ 3:1)
Վենսան Աբուբաքար, 17, Ցենկ Տոսուն, 87 – Անտոնի Նվակաեմե, 64
ԱՊՕԵԼ (Կիպրոս) - «Աթլետիկ» (Իսպանիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 2:3)
Պիերոս Սոտերիու, 46, Ջիանիս Ջիանիոտաս, 54 (11մ)
Հեռացումներ՝ Պիերոս Սոտերիու, 65 (ԱՊՕԵԼ) – Անդեր Իտուրասպե, 90+1 («Աթլետիկ»)
«Այաքս» (Հոլանդիա) - «Լեգիա» (Լեհաստան)՝ 1:0 (առաջին խաղ՝ 0:0)
Նիկ Վիրեգեւեր, 49
«Օսմանլիսպոր» (Թուրքիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 0:3 (առաջին խաղ՝ 0:0)
Քարիմ Անսարիֆարդ, 47, 86, Տարիկ Էլյունուսի, 70
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.