Սոֆիա. Հովհաննես Բաչկովն ու Վլադիմիր Մարգարյանը քառորդ եզրափակիչում են

09:11   23 փետրվարի, 2017

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարի երկրորդ օրը ռինգ դուրս եկած հայ 3 բռնցքամարտիկներից երկուսը հաղթանակ են տարել:

64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն իր երկրորդ մենամարտում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչին եւ դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը մեկնարկային մենամարտում առավելության է հասել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ եւ նույնպես ապահովել է քառորդ եզրափակիչի ուղեգիր: 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը պարտություն է կրել եւ լքել պայքարը:

Փետրվարի 23-ին ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, ով պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Փետրվարի 24-ին պայքարի մեջ կմտնի գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, իսկ Հովհաննես Բաչկովը կպայքարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։