15:50 22 փետրվարի, 2017Իսպանական «Սեւիլիան» գլխավորող Խորխե Սամպաոլին խոսել է Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղի մասին:
«Սա չափազանց կարեւոր հանդիպում է: Մենք ունենք հնարավորություն դառնալ Եվրոպայի 8 ուժեղագույն թիմերից մեկը: Այո, «Լեսթերը» լուրջ խնդիրներ ունի Անգլիայի առաջնությունում, սակայն ես լավ հասկանում եմ, որ եթե մենք չցուցադրենք մեր լավագույն խաղն ու կորցնենք կենտրոնացվածությունը, ապա կունենանք լուրջ խնդիրներ: Ամեն դեպքում, «Լեսթերը» վստահորեն առաջին տեղը գրավեց իր խմբում:
Եթե ռիսկի դիմենք եւ կորցնենք գնդակը, ապա դա պետք է տեղի ունենա դաշտի այն հատվածում, որտեղ կկարողանանք պրեսինգի դիմել եւ արագ վերադարձնել գնդակը: Վստահ եմ, որ «Լեսթերի» հետ բաց ֆուտբոլ խաղալը կարող է ճակատագրական լինել»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
«Սեւիլիա» - «Լեսթեր» խաղը կկայանա փետրվարի 22-ին Իսպանիայում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.