Չեմպիոնների լիգա. Առաջին խաղակեսերից հետո

00:31   22 փետրվարի, 2017

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում առաջին հանդիպումներն են անցկացնում անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Մոնակոն» եւ գերմանական «Բայերն» ու Մադրիդի «Աթլետիկոն»: Ավարտվել են առաջին խաղակեսերը:

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» հաշիվը բացեց Ռահիմ Ստերլինգի գոլի շնորհիվ, սակայն «Մոնակոյին» առաջ մղեցին Ֆալկաոն ու Մբապեն՝ 2:1:

«Աթլետիկոն» Լեւերկուզենում արդեն ունի երկու գնդակի առավելություն: Աչքի են ընկել Սաուլն ու Անտուան Գրիզմանը:

Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում, առաջին խաղակես

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 1:2

Ռահիմ Ստերլինգ, 26 - Ռադամել Ֆալկաո, 32, Կիլիան Մբապե, 40

«Բայեր» (Գերմանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 0:2

Սաուլ, 17, Անտուան Գրիզման, 25



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։