Ռեշֆորդ. Մխիթարյանի փոխանցումը հրաշալի էր

16:46   21 փետրվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը անդրադարձել է «Բլեքբերնի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի արտագնա խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ գոլային փոխանցմանը, որից հետո նա գրավել էր դարպասը:

«Հրաշալի գնդակ էր: Խաղադաշտի այդ հատվածում կային շատ մրցակիցներ, սակայն նա բարձրացրեց գլուխն ու նկատեց ինձ, իսկ ես գրավեցի դարպասը: Երբեմն բարդ է եզրափակել այդպիսի գրոհներ, բայց ես մտքումս պահում էի, որ կպարտվենք, եթե չգրավեմ դարպասը»,- 19-ամյա Ռեշֆորդի խոսքը մեջբերում է express.co.uk-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Բլեքբերնին» հաղթել էր 2:1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Պրեմյեր լիգայի առաջատար Լոնդոնի «Չելսիի» հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.