Օրվա հոբելյար Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը

17:04   20 փետրվարի, 2017

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կկայանա ապրիլի 22-ին, հաղորդում է Boxingscene-ը:

Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում կայանալիք մենամարտում 37-ամյա բռնցքամարտիկի մրցակիցը կլինի լեհ 29-ամյա Ռոբին Կրասնիկին:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ տարվա նոյեմբերի 12-ին Մոնակոյում պետք ռեւանշ մենամարտ անցկացներ բրիտանացի Մարտին Մյուրեի հետ, սակայն արմունկի վնասվածքի պատճառով հրաժարվել էր այդ մենամարտից: Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր հուլիսի 16-ին Բեռլինում՝ նոկաուտով 8-րդ ռաունդում հաղթելով նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգին:

Փետրվարի 20-ին հայ բռնցքամարտիկը նշում է ծննդյան 37-րդ տարեդարձը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։