Դավիթ Ավանեսյանը կորցրեց WBA-ի չեմպիոնական տիտղոսը (ֆոտոշարք)

17:40   20 փետրվարի, 2017

Ռուսաստանցի Դավիթ Ավանեսյանը (22-2-1, 11 նոկաուտ) զրկվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի կանոնավոր չեմպիոնի տիտղոսից:

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում կայացած մենամարտում 28-ամյա Ավանեսյանը պարտվել է ամերիկացի Լամոնտ Պիտերսոնին (35-3-1, 17 նոկաուտ): Պիտերսոնն ավելի ակտիվ է եղել եւ լավ է աշխատել տարածության վրա: Նա հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ:

Նախորդ մենամարտում հայտնի ամերիկացի Շեյն Մոզլիին հաղթած Ավանեսյանը երկրորդ պարտությունն է կրել պրոֆեսիոնալ ռինգում:

Հիշեցնենք, որ Լամոնտ Պիտերսոնը WBA եւ IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն է առաջին կիսամիջին քաշային կարգում: Կարիերայի ընթացքում նա հաղթանակ է տարել նաեւ հռչակավոր բրիտանացի Ամիր Խանի նկատմամբ: Պիտերսոնը ունի 35 հաղթանակ, որոնցից 17-ը նոկաուտով: Նա կրել է երեք պարտություն, մեկ մենամարտ ավարտել է ոչ ոքի:

Ֆոտո՝ Boxingscene



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։