Գեղամ Կադիմյանը եւ Կամո Հովհաննիսյանը խաղացել են իրար դեմ, Անդրեյ Խաչատուրյանը գոլ է խփել

15:03   20 փետրվարի, 2017

Լուգանսկի «Զարյան» ու բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ»-ը ստուգողական խաղ են անցկացրել Թուրքիայում ընթացող հավաքի ընթացքում: Հանդիպումն ավարտվել է բելառուսական ակումբի հաղթանակով՝ 2:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանն ուկրաինական ակումբի մեկնարկային կազմում հանդես է եկել 78 րոպե, իսկ «Տորպեդո-ԲելԱԶ»-ի նորեկ Կամո Հովհաննիսյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը: Բելառուսական ակումբի առաջին գոլը 16-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով խփել է Անդրեյ Խաչատուրյանը:

Փետրվարի 22-ին «Զարյան» ընկերական հանդիպում կանցկացնի Թուրքիայում հավաք անցկացնող Գյումրիի «Շիրակի» հետ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։