Գաբրիել Սարգսյանը՝ Ռիտեմնոյի մրցաշարի հաղթող

12:37   14 հուլիսի, 2012

Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձավ Հունաստանի Ռետիմնո քաղաքում կայացած շախմատային բաց մրցաշարի հաղթող:

Մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով ոչ ոքի խաղաց իսպանացի Իվան Լոպես Սալգադոյի հետ եւ, վաստակելով 7.5 միավոր, պահպանեց առաջին տեղը: Գաբրիել Սարգսյանը մրցաշարն ավարտեց առանց պարտության:

Երկրորդից երրորդ տեղերը բաժանեցին ուկրաինացի Յուրի Կրիվոռուչկոն եւ ռուսաստանցի Անդրեյ Ռիչագովը, որոնք վաստակել են 7-ական միավոր:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.