Օրվա խաղերի անոնս

09:11   22 փետրվարի, 2017

Չեմպիոնների լիգայում եւ Եվրոպայի լիգայում փետրվարի 22-ին կանցկացնվեն փլեյ-օֆֆի հերթական հանդիպումները:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում կհյուրընկալվի ֆրանսիական «Սենթ Էթյենին», որին առաջին խաղում հաղթել է 3:0 հաշվով:

Չեմպիոնների լիգայում տեղի կունենան «Պորտու» - «Յուվենտուս» եւ «Սեւիլիա» - «Լեսթեր» 1/8 եզրափակիչի առաջին խաղեր:

Մադրիդի «Ռեալն» էլ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից հետաձգված խաղում կհյուրընկալվի «Վալենսիային»:

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Պորտու» (Պորտուգալիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 23:45 (Երեւանի ժամանակով)

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Լեսթեր» (Անգլիա)՝ 23:45

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Սենթ Էթյեն» (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 21:00 (առաջին խաղ՝ 0:3)

«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 21:00 (առաջին խաղ՝ 0:1)

«Շալկե» (Գերմանիա) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 21:00 (առաջին խաղ՝ 3:0)

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուրից հետաձգված հանդիպում

«Վալենսիա» - «Ռեալ»՝ 21:45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։