Ժոզե Մոուրինյո. «Բլեքբերնը» խաղաց ուժեղ ու համարձակ

14:40   20 փետրվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Բլեքբերնի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակն Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում:

«Բլեքբերնը» ցույց տվեց ավելին, քան լավ ֆուտբոլ: Սա ծանր հանդիպում էր մեզ համար, շնորհավորում եմ մրցակցին: Նրանք խաղացին ուժեղ ու համարձակ: «Բլեքբերնն» ունի որակյալ ֆուտբոլիստներ, եւ եթե մենք ճիշտ չմոտենայինք այս խաղին, կհանդիպեինք լուրջ խնդիրների:

Խաղի որոշ հատվածներում բարդ էր հասկանալ, թե որ թիմն է ավելի լավը: Մրցակցի գոլը հրաշալի էր: Շարժումն ու հարվածը շատ հաջող ստացվեցին: Սակայն մենք պահպանեցինք կայունությունը եւ խփեցինք հիանալի գոլ:

Ինչ վերաբերում է Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչին, ապա «Սաութհեմփթոնը» քնում, ուտում եւ պատրաստվում եզրափակիչին, իսկ մենք պետք է անցկացնենք 3 ծանր հանդիպում: Մեզ համար ավելի բարդ է, սակայն հաճելի պատճառներով»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի Ժոզե Մոուրինյոյի նախկին ակումբ Լոնդոնի «Չելսին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։