Դավիթ Արշակյանն առաջին գոլն է խփել «Չիկագո Ֆայրի» կազմում

10:51   20 փետրվարի, 2017

MLS-ի նոր մրցաշրջանին նախապատրաստվող ամերիկյան «Չիկագո Ֆայրը» ստուգողական խաղում 5:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Մայամիի» նկատմամբ, հայտնում է ակումբի կայքը:

Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիթ Արշակյանը «Չիկագո Ֆայրի» կազմում փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը, իսկ 52-րդ րոպեին հաշիվը դարձրել է 4:1: Դա 22-ամյա հարձակվողի առաջին գոլն էր ամերիկյան ակումբի կազմում:

Հիշեցնենք, որ MLS-ի  նախորդ մրցաշրջանում Դավիթ Արշակյանը «Չիկագո Ֆայրի» կազմում մասնակցել է 9 հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չէր ընկել: Նա ԱՄՆ էր տեղափոխվել Լիտվայի «Տրակայից»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։