ՖԻԴԵ Գրան պրի. Լեւոն Արոնյան vs Ալեքսանդր Գրիշչուկ

09:44   20 փետրվարի, 2017

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում ընթացող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում փետրվարի 20-ին կանցկացվի երրորդ տուրը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել ռուս Եվգենի Տոմաշեւսկու եւ անգլիացի Մայքլ Ադամսի հետ:

Երկրորդ տուրից հետո միանձնյա առաջատարը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է, որը երկու հաղթանակ եւ կմրցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով, 9 տուրով մրցաշարին մասնակցում է 18 շախմատիստ՝ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796), Արոնյան (Հայաստան, 2785), Նակամուրա (ԱՄՆ, 2785), Մամեդյարով (Ադրբեջան, 2766), Դին Լիժեն (Չինաստան, 2760), Էլյանով (Ուկրաինա, 2759), Ադամս (Անգլիա, 2751), Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749), Գրիշչուկ (Ռուսաստան, 2742), Լի Չաո (Չինաստան, 2720), Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711), Յակովենկո (Ռուսաստան, 2709), Վալյեխո (Իսպանիա, 2709), Ռապորտ (Հունգարիա, 2692), Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691), Սալեմ (ԱՄԷ, 2656), Հոու Իֆան (Չինաստան, 2651), Համեր (Նորվեգիա, 2628):

Խաղային օրերն են փետրվարի 18-27, իսկ հանգստյան օրը՝ փետրվարի 23:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.